Համայնքային օր Դիլիջանում

2014-07-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին Թումոն մասնակցեց UWC Դիլիջան դպրոցի համայնքային օրվան, որը նշանավորեց Դիլիջանի դպրոցի ամառային ճամաբարի վերջին շաբաթը: Թումոն ներկայացրեց իր ընթացիկ և ապագա դասընթացները, որոնք առաջարկում է Թումո Դիլիջանում. դրանցից են՝ նկարչություն iPad-ով, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն: Նախապես, Թումոյի հետարտադրական ոլորտի մասնագետ Դավիթ Գյումիշյանը վարեց ֆիլմարտադրության վարպետության դասեր UWC Դիլիջանի ամառային ճամբարի մասնակիցների համար: Ստեղծված ֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում և շատ շուտով կներկայացվի հանդիսատեսին:

 

Թումո Դիլիջանը պաշտոնապես իր դռները բացեց 2013թ հունվարին և այսօր արդեն ունի ավելի քան 250 ակտիվ սան: Յուրաքանչյուր օր Թումո Դիլիջանը հնարավորություն է տալիս 90 դիլիջանցի պատանիների ծանոթանալ Թումոյի ուսումնական ծրագրին: Պատանիները մասնակցում են նաև մի շարք դասընթացների, որոնք ղեկավարում են փորձառու տեղացի և արտասահմանցի մասնագետներ՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման , խաղերի և կայքերի մշակման ոլորտներում: