Տեսախմբագրում՝ պատմություններ ստեղծելու համար

2014-07-31

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Էմմի» մրցանակակիր գրող և տեսախմբագիր Տիգրան Մանուկյանը այժմ Թումոյում վարում է «Տեսախմբագրման արվեստը» միջին և առաջադեմ մակարդակի դասընթացը: Մասնակիցները սովորում են քայլքի, անցումների և շարունակականության մասին տեսախմբագրման գործընթացում: Այս հագեցած աշխատարանը կենտրոնանում է հիմնական հմտությունների, հասկացությունների վրա՝ օգտագործելով Adobe Premiere Pro ծրագիրը ամբողջական պատմություններ ստեղծելու համար:

 

Աշխատարանի մասնակիցները սովորում են տեսախմբագրման տարբեր ոճեր և հնարքներ: Վերջում նրանք կսովորեն նաև՝ ինչպես հղկել նախնական նկարահանված նյութը՝ դարձնելով այն ամփոփ, հստակ և գրավիչ արտադրանք: Աշխատարանի ընթացքում ստեղծված տեսանյութերը կօգտագործվեն Թումոյի հետագա վարժանքներում, ծանուցումներում:

 

Տիգրան Մանուկյանը գրող- տեսախմբագիր է ավելի քան 20 տարի: Նա գրել և տեսախմբագրել է հետաքրքրաշարժ պատմություններ Ամերիկային այնպիսի հեռուստաընկերությունների համար ինչպիսիք են՝ PBS, ABC, Discovery, The History Channel, National Geographic: