Կոմիքսների ստեղծում Դեբորա Ֆեյրսի հետ

2014-08-01

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Իլյուստրատոր և արվեստագետ Դեբորա Ֆեյրսը սեպտեմբերի 15-ից կսկսի իր 10-օրյա դասընթացը Թումոյում:

 

Մասնակիցները կստեղծեն մուլտֆիլմի կերպարներ, իրենց բնավորությունը և արտաքինը: Նրանք կմշակեն կերպարի առանձնահատկությունները, ընկերներին և նրա պատմությունը կոմիքսային շարքի մեջ և կկառուցեն կերպարը ամբողջովին: Կստեղծեն կերպարի պատմությունը գծերի և գույների միջոցով` օգտագործելով կոմիքսների ստեղծման տարբեր հմտություններ:

 

Դեբորա Ֆեյրս ավարտել է Լիբանանի կերպարվեստի ակադեմիան (ALBA) 2003 թ.-ին, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում գովազդի ոլորտում՝ կոնցեպտ եւ հեղինակային իրավունքներ: 2004 թ.-ից աշխատել է որպես ուսուցչուհի եւ ներկայումս դասավանդում է Լիբանանի կերպարվեստի ակադեմիայի պատկերազարդման բաժնում, Լիբանանի համալսարանի գրաֆիկ դիզայն բաժնում, Էնթոնին համալսարանում և Անտոնին համալսրանում: Նա 2013-ին հաղթել է լավագույն նկարազարդում մրցանակը Madmozél կերպարի համար Պողոսյան հիմնադրամի կողմից: