2014-08-05
Օգոստոսի 15-ին Թումոն կնշի ամառվա վերջին օրերը և Թումոյի 3-րդ տարեդարձը 70-ականների դիսկո ոճով: Կլինեն հատուկ երաժշտական ներկայացումներ Թումո պատանիների համար, ինչպես նաև այդ օրը սպասում են հետաքրքիր մրցույթներ և այլ անակնկալներ: Իսկ միջոցառման հատուկ հյուրը Թումո պատանիներին կստիպի պարել բուգի ռիթմով:
Թումոն կտեղափոխվի 70-ականների դիսկո ժամանակաշրջան՝ դրդելով բոլոր պատանիներին և աշխատակիցներին հագնվել 70-ականների ոճով: Հատուկ հրավիրված DJ-ը ամբողջ երեկոյի ընթացքում կհնչեցնի ժամանակաշրջանին հատուկ ամենահայտնի դիսկո կատարումները:
Թումոն պաշտոնապես արձակուրդ է գնալու օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Հիմնական դասընթացները կվերսկսեն սեպտեմբերի 8-ից: