«Թումո. փոփոխությունը սկսվում է» ֆիլմի պրեմիերան

2014-08-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Թումո. փոփոխությունը սկսվում է» 30 րոպե տևող վավերագրական ֆիլմը առաջին անգամ կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ օգոստոսի 9-ին, ժամը 19:50-ին: Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է ԱՄՆ-ում՝ մայիսին՝ PBS SoCal Plus հեռուստաընկերությամբ: Իսկ օգոստոսի 4-ին այն նորից է ցուցադրվել:

 

Ֆիլմը պատմում է Թումոյի ազդեցության մասին, որը երիտասարդներին տրամադրում է հնարավորություններ` լինելու մրցունակ համաշխարհային շուկայում, և զարգացնում է նրանց ստեղծագործական ներուժն ու կարողությունները: Ֆիլմում քննարկվում է Թումոյի և իր անդամների դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական փոփոխությունների ենթատեքստում:

 

Օգոստոսի 9-ի ցուցադրության հետ մեկտեղ ֆիլմը նորից եթեր դուրս կգա օգոստոսի 10-ին հայաստանյան ժամանակով 8:30-ին՝ հասանելի դառնալով Հայաստանում և դրա սահմաններից դուրս: