Փաստագրելով շախմատի գրոսմայստերին

2014-09-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մրցանակակիր ֆոտոլրագրող և Թումոյի դասընթացավար Էրիկ Գրիգորյանը լուսանկարել է շախմատիստ, գրոյսմաստեր Լևոն Արոնյանին Brownbook Magazine-ի համար: Ամսագիրը կենտրոնանում է Միջին Արևելքի և Հյուսիային Աֆրիկայի դիզայնի, մշակույթի, ճանապարհորդությունների և արտասովոր երևույթների վրա: Գրիգորյանը պատկերել է Արոնյանի առօրյա կյանքը՝լուսանկարելով նրան և՛ ազատ ժամանակ, և՛ Երևանի Շախմատի Տանը շախմատիստների հետ շփվելիս՝ հայկական մշակույթի համ պարգևելով Միջին Ասիական ամսագրին:

 

Էրիկը մի շարք դասընթացներ և նախագծեր է վարել Թումոյում՝ ներառյալ վերջերս անցկացված Tumography մրցույթը: Նա կիսվում է իրլուսանկարչական լայն փորձով նախագծերի մասնակից ուսանողների հետ և աջակցում է նրանց լուսանկարչության ոլորտում առաջին իսկ քայլերից:

 

Էրիկը ստացել է World Press տարվա լուսանկար 2002-ին և մշտապես համագործակցում է Time, Newsweek, US News, The New York Times և այլ եվրոպական լրատվական ամսագրերի հետ: