Startup մրցույթ Թումոյում

2014-09-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոկտեմբերի 7-ին Թումոն կհյուրընկալի Seedstars World startup մրցույթը, որը Հայաստանում կանցկացվի առաջին անգամ: Մի շարք տեղական հաջողված startup-ներ կմասնակցեն մրցույթին:

 

Seedstars World-ը բացառիկ համաշխարհային մրցույթ է, որի նպատակն է բացահայտել լավագույն startup-ները վեբ կամ մոբայլ տեխնոլոգիաների ոլորտներում՝ ամբողջ աշխարհի նորահայտ և զարգացող տնտեսություններում: Երևանը startup մրցույթի մասնակից 30 քաղաքներից է:

 

Ամեն երկրից ընդամենը մեկ startup կմասնակցի եզրափակիչ միջոցառմանը 2015-ի փետրվարին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Հաղթողները կստանան զանազան մրցանակներ՝ սկսած ուղղորդողներից, մինչև ներդրումներ, գովազդ և հոսթինգի ծառայություններ:

 

Մասնակցության համար դեռ կարող եք դիմել այստեղ: