Սիրով՝ Թումոյից

2014-09-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն իր մասնակցությունն ունեցավ Անտվերպենում կայանալիք ցուցահանդեսին տրամադրելով 60 բնօրինակ «սիրային երգ»: «Սիրային երգեր» նախագիծը ChampdAction-ի, deBuren-ի, Անտվերպենի Ժամանակակից արվեստի թանգարանի՝ HKA և Objectif Exhibitions-ի համագործակցության արդյունքն է՝ ոգեշնչված կոմպոզիտոր Սերժ Վերսթոքթի  կողմից:

 

Այս ցուցահանդեսին մասնակցում է 3000 արտիստ, որոնց ուղարկվել են ձայնագրող սարքեր՝ իրենց երգերը ձայնագրելու համար. դրանցից յուրաքանչյուրը տևում է 30 վայրկյան: Նրանց տրվել է ստեղծագործելու ազատություն, որպեսզի կարողանան արտացոլել սիրային երգի իրենց մեկնաբանությունը: Բոլոր նվիրաբերողների անունները կնշվեն թանգարանի պատերին, բայց յուրաքանչյուր սիրային հղում անանուն կլինի ունկնդրի համար: Բնօրինակ ձայնագրությունները կհնչեն և՛ առանձին, և՛ միասին՝ ստանալու համար յուրահատուկ հնչողություն: «Սիրային երգեր» նախագիծը տալիս է գլոբալ հայացք համաշխարհային այս թեմային: