Բարոնուհի Քոքսը այցելեց Թումո

2014-09-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ դքսուհի Քերոլայն Քոքսը այցելեց Թումո ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Դքսուհին ծանոթացավ Թումոյի կրթական միջավայրին, բովանդակությանը և ուսուցման մեթոդներին:

 

Դքսուհին նաև տեսավ Թումոյում անցկացված մի քանի նախագծերի արդյունքները: Իր այցելության ավարտին, դքսուհին Թումոն նկարագրեց ասելով, որ այն ոգեշնչման վայր է, տեսլական, որը իրականություն է դարձել՝ բերելով կրթական նոր հնարավորություններ երիտասարդներին դրսևորելու իրենց ստեղծարար ներուժը Հայաստանը բարելավելու գործում:

 

taki full article 17 09 2014

 

Դքսուհի Քերոլայն Քոքսը Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ է, և Մարդասիրական աջակցություն և վստահություն բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է: Բարոնուհին Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահն էր, որը ուղղված է հաստատելու բարեկամական հարաբերություններ Բրիտանիայի խորհրդարանի և Հայաստանի միջև: