REACH կոնցեպտային արվեստ

2014-09-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սեպտեմբերի 29-ից գեղարվեստական ղեկավար և կոնցեպտային արվեստագետ Արման Ակոպյանը կմեկնարկի երկշաբաթյա դասընթաց վիդեո խաղերի արտադրման ոլորտում կոնցեպտային արվեստի դերի մասին:

 

 Ուսանողները կուսումնասիրեն արտադրության համար պատրաստ կոնցեպտներ ստեղծելու տեխնիկաներն ու մեթոդները: Կոնցեպտները կլինեն հայկական ֆոլկլորի թեմայով: Դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն ներածական հասկացողություն պատկերների ստեղծման, պատումի և տեղեկություններ ու ռեսուրսներ հավաքելու մասին: Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն կերպարի և միջավայրի կոնցեպտներ՝ օգտագործելով Adobe Photoshop և Autodesk 3ds Max ծրագրերը:

 

Արմանի աշխատանքը ընդգրկում է ինչպես ամսագրերի և խաղերի շապիկների կոնցեպտների, այնպես էլ գովազդային արվեստի և գիտաֆանտաստիկ գրքերի շապիկների ստեղծում: Նրա աշխտանքները կարելի է տեսնել Game Informer, PC GamerImagine FX և Square Enix կայքերում: Ներկայումս նա գլխավոր կոնցեպտային արվեստագետ և ձևավորող է Ubisoft ընկերությունում: