«Ալֆա» ֆիլմ Թումո Դիլիջանում

2014-09-19

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիս և օգոստոս ամիսներին ֆիլմաստեղծ և ռեժիսոր Մարիա Սահակյանը ֆիլմերի ստեղծման երկամսյա պրակտիկ դասընթաց անցկացրեց Թումո Դիլիջանում: Սկզբում ուսանողները ծանոթացան ֆիլմի տեսությանը՝ դիտելով և քննարկելով տարբեր ժանրերի ֆիլմեր: Նրանք միասին աշխատեցին մի սցենարի վրա, որով շահագրգռեցին բոլոր մասնակիցներին:

 

taki full article 19 09 2014

 

Առաջին ամսում մասնակիցները կենտրոնացան սցենարը զարգացնելու և ֆիլմերի ստեղծման մեթոդների ուսումնասիրման վրա: Հաջորդ ամսվա ընթացքում նրանք նկարահանեցին և մշակեցին ֆիլմը: Արդյունքում ստացված 20 րոպե տևող ֆիլմը ամբողջությամբ ստեղծվել է ուսանողների կողմից՝ Մարիա Սահակյանի առաջնորդությամբ, ով համակարգում էր դասընթացը և աջակցություն և խորհուրդներ էր տրամադրում ուսանողներին: Սիրային դրամա «Ալֆան» Թումո Դիլիջանում արտադրված առաջին ֆիլմն է, որ ամբողջությամբ ստեղծվել է ուսանողների ուժերով:


Մարիա Սահակյանը ավարտել է հանրահայտ ՎԳԻԿ ֆիլմի դպրոցը՝ Մոսկվայում: Նրա ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ միջազգային փառատոններում: Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Փարոսը» ցուցադրվել է Մոսկվայի կինոփառատոնի Հեռանկարների մրցույթում, իսկ նրա երրորդ ֆիլմը՝ «Այս ես չեմ»-ը ազգային կինոյի «Հայակ» մրցանակին է արժանացել «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում: