Կուպելյանը՝ «Բյուզանդիայի արևելքը»-ի ստեղծման մասին

2014-09-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


100-ից ավելի մարդիկ ներկա գտնվեցին տեսողական էֆֆեկների վետերան Ռոջեր Կուպելյանի «Ուղևորություն դեպի Բյուզանդիա. յուրօրինակ ստեղծագործ ընթացք» թեմայով դասախոսությանը, որի ընթացքում նա կիսվեց իր փորձառությամբ «Բյուզանդիայի արևելքը. Պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» վավերագրական էպիկական ֆիլմերի շարքի ստեղծման ընթացքի մասին:


Կուպելյանը ծնվելով Արևմտյան Աֆրիկայի Սիերա Լեոնեում, մեծացել է ճանաչելով շատ քիչ հայերի, սակայն քաջատեղյակ է եղել Հայկական պատմությանը իր հոր միջոցով: Վարդան Մամիկոնյանի մասին պատմությունները այնքան էին դուր եկել Կուպելյանին, որ նա դեռ պատանի տարիքից որոշեց, որ կնկարահանի ֆիլմ երոտասարդ Մամիկոնյանի մասին: Երբ նա իր կարիերայում հասավ հաջողությունների, հետամուտ եղավ աշխատելու Բյուզանդիայի արևելքը նախագծի վրա: Կուպելյանը խոստովանեց, որ աշխատանքը ֆիլմի վրա հեշտ չէր: Երբ ուսումնասիրություններն ավարվեցին և սկսվեց ֆիլմի ստեղծման ընթացը, Կուպելյանը որոշեց աշխատել նաև գրաֆիկական նովելի վրա, որի հիմքում ընկած է ֆիլմը: 2012-ին նովելի առաջին մասը՝ «Աստվածների պատերազմը» հրատարակվեց տպագիր տարբերակով:

taki full article 23 09 2014

 

Կուպելյանն ու նրա թիմը այժմ աշխատում են վավերագրական էպիկական ֆիլմի շարքի ստեղծման վրա, որը լույս կտեսնի հաջորդ տարի: Ապագայում նա ունի միտում նվիրելու մնացյալ մասերը Հայաստանի պատմությանը և այն պատմություններին, որոնք իր հայրը պատմել է իրեն: