«Startup-ից մինչև բիզնես» թեմայով քննարկում Թումոյում

2014-09-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Թումոն հյուրընկալեց ավելի քան 100 հոգու ինտերնետի փորձագետ և «հրեշտակ ներդրող» Հայկ Կայսերյանի «Startup-ից մինչև բիզնես» քննարկման առիթով: Քննարկումն անցկացվել է Microsoft Innovation Center-ի հետ համագործակցությամբ: Կայսերյանը խոսեց Հայաստանի պոտենցիալի մասին՝ ամեն տարի տեխնոլագիական սթարթափների ոլորտում մի շարք հաջողության պատմություններ գրանցելու գործում՝ շեշտելով դրա իրագործման մեջ հիմադիրների, մենթորների և ներդրողների կարևորությունը:

 

Փորձագետը խոսեց այն մասին, թե ինչպես սթարթափը վերածել կայուն բիզնեսի՝ կենտրոնանալով ճանապարհի բոլոր քայլերի վրա՝ սկսած մտահղացումից, ստրատեգիայից և արտադրանքից, մինչև կայուն աճի և հաճախորդների հասնելու և սթարթափից ժամանակին հրաժարվելու կամ դրան նոր թափ տալու մեթոդները: Նա հավատում է, որ «սթարթափը հեքիաթ է, սիրո պատմություն, որի երջանիկ ավարտը բիզնեսն է»:

 

Հայկ Կայսերյանը ինտերնետային բիզնեսի փորձագետ, ձեռնարկատեր և «հրեշտակ ներդրող» է, ով տասնյակ ամերիկյան տեխնոլոգիական սթարթափների համահիմնադիր և ներդրող է: Նա KAYWEB և KAYWEB Angels միջազգային ընկերությունների հիմնադիրն է: Նրա աշխատանքը բազմիցս ներկայացվել է տարբեր ԶԼՄ-ներում: