Հելոուինի շունչը Թումոյում

2014-10-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոկտեմբերի 30-ին և 31-ին Հելոուինի միստիկական խորհուրդը կպարուրի Թումոն: Կանցկացվեն հատուկ դասընթացներ Հելոունի համար նախատեսված պարագաներ ստեղծելու համար, տարերային խաղեր, ինչպես նաև կցուցադրվեն թեմատիկ սարսափ ֆիլմեր:

 

Բոլոր Թումո պատանիները և աշխատակիցները կրելու են վախեցնող հանդերձանքներ: Այդ օրը Թումոյում կլինի նաև Հելոուինի դիմահարդարման սենյակ, որտեղ պատանիները կկարողանան ամբողջացնել իրենց կերպարները: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան անմահացնել իրենց կերպարանքը հատուկ ֆոտո շարքի միջոցով:

 

Պատրաստվեք սարսափներով լի օրվան: Մուտքը լինելու է միայն համապատասխան հանդերձանքով: