Տոնենք անիմացիայի միջազգային օրը

2014-10-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոկտեմբերի 28-ին Ռեանիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին զուգահեռ Թումոյում կանցկացվի Անիմացիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք:


Անիմատոր, ռեժիսոր և մանկավարժ Գարի Շվարցի և անիմացիայի մասնագետ, ռեժիսոր Առնաբ Չաուդուրիի հանդիպումներից բացի, Թոմոյում այդ օրը սպասվում են բազմազան անակնկալներ թե՛ Թումո պատանիների և թե՛ երիտասարդ մասնագետների համար, ովքեր հետաքրքված են անիմացիայով : Անիմացիայի օրվա ընթացքում ժամը 17:30-ին կցուցադրվի Առնաբ Չաուդուրիի «Արջուն. Ռազմիկ արքայազն» ֆիլմը:

 

Այս տարի Թումոյում անիմացիայի տարի էր, քանի որ անցկացվեցին բազմաթիվ անիմացիոն դասընթացներ այնպիսի միջազգային մասնագետների հետ, ինչպիսիք են՝ Լիզ Արթինյանը, Զարուհի Գալստյանը և Արման Հակոբյանը: Այս դասընթացների արդյունքները նույնպես կցուցադրվեն այդ օրը, ինչպես նաև Թումո ստարթափը՝ <<Ճչացող անիմացիոն ստուդիան>> կցուցադրի իր աշխատանքները:

 

Միջոցառման մուտքն ազատ է և բաց հանրության համար: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ: