Անիմացիայի միջազգային օրը

2014-10-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ռեանիմանիա միջազգային փառատոնին զուգահեռ՝ տասնյակ մարդ հյուրընկալվել էին Թումոյում երեկ՝ նշելու Անիմացիայի միջազգային օրը: Արդեն երկրորդ տարին Թումոն մեկ հարկի տակ է հավաքում կենտրոնի պատանիներին ու հյուրերին՝ ականատեսը լինելու տարաբնույթ հետաքրքիր ներկայացումների:

 

Օրը սկսվեց Գարի Շվարցի գործնական ներկայացմամբ, թե ինչպես ստեղծել սովորական ընդհատվող շարժումով անիմացիա՝ օգտագործելով թուղթ և իրեր: Շվարցի դասընթացի մասանակից պատանիներն էլ ցուցադրեցին zoetrope սարքը, որը թույլ է տալիս նկարների շարքը վերածել անիմացիայի: Այնուհետև ներկաները ոչ ֆորմալ միջավայրում զրույց ունեցան մրցանակակիր անիմատորի հետ: Այդ ներկայացմանը հաջորդեց Դիսնեյի «Արջուն. Ռազմիկ արքայազնը» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո ֆիլմի ռեժիսոր Արնաբ Չաուդուրին զրուցեց մասնակիցների հետ՝ պատմելով «Արջուն»-ի անիմացիայի ստեղծման ստեղծարար ընթացքի և տեխնիկական լուծումների մասին:

 

taki full article 29 10 2014

 

Օրվա ընթացքում ցուցադրվեցին նաև Լիզ Արթինյանի, Զարուհի Գալստյանի և Արման Հակոբյանի անիմացիոն աշխատարանների մասնակից պատանիների աշխատանքները և անկացեցին տարբնույթ միջոցառումներ: