2014-10-30
Այս շաբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին ժամը 14:00-ին, Թումո կինոսրահում տեղի կունենա մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ կազմելով 11-րդ ամենամյա Կին միջազգային կինոփփառատոնի մաս:
Ռեժիսորը իր մի շարք հայտնի ֆիլմերի ցուցադրությունից հետո հարց ու պատասխան հադիպում կունենա հանդիսատեսի հետ. դրանք են՝ «Վիշապագորգի գաղտնիքը», «Պատերազմը» և « Քամու թևերին» :
<<Կին>> ֆիլմերի փառատոնը խրախուսում է կանանց ստեղծարարությունը և հանդիսանում է հաղորդակցման հարթակ աշխարհի կին ֆիլմաստեղծների միջև: Փառատոնի հիմնական գաղափարն է՝ կանանց իրավունքների և գենդերային խնդիրների բարձրացումը ֆիլմերի միջոցով: Փառատոնին կզուցադրվեն 15 երկրների անիմացիոն, կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր ամբողջ շաթաբվա ընթացքում: