2014-11-03
Երկրորդ տարին անընդմեջ Թումո պատանիները մասնակցում են Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին, որպես անիմացիոն ֆիլմերի ժյուրիի անդամ: Այս տարի փառատոնը կանցկացվի նոյեմբերի 8-12-ը:
Մի շարք միջոցառումներ տեղի կունենան փառատոնի օրերի ընթացքում. վարպետության դասեր, քննարկումներ, կարճամետրաժ, լիամետրաժ և անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ: Անիմացիոն ֆիլմերի անվանակարգի հաղթողները կհայտարարվեն Թումոյի պատանեկան ժյուրիի կողմից միջոցառման փակման արարողության ընթացքում:
2011թ.-ից Ռոլան Բիկովի հիմնադրամը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն Երևանում և շրջաններում: Փառատոնի հիմնական գաղափարն է խթանել մանկապատանեկան ֆիլմարտադրություն և հեռուստատեսային ծրագրերի զարգացումը Հայաստանում՝ ներգրավելով նրանց ստեղծարար գործընթացներում՝ հայկական կինեմատոգրաֆիայի ոլորտում: