MOOC ֆորումը Թումոյում

2014-11-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Նոյեմբերի 2-ին ավելի քան 100 մարդ ներկա գտնվեց Կրթության «անսահմանացում» ֆորումին, որը կազմակերպվել էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, PanArmenian.NET-ի կողմից Թումոյի հետ համատեղ: Ֆորումը նվիրված էր կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությանը :

 

Ֆորումի ընթացքում քննարկվեցին Massive Open Online Course (MOOC) համակարգի և Էլ-ուսուցման այլ հարթակների հնարավորությունները, ժամանակակից կրթական տենդենցները և մարտահրավերները: Հանդիպման գլխավոր խոսնակն էր դիզայներ, մեկնաբան և MOOC կոնցեպտի համահիմնադիր Ստիվեն Դաունսը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև GIZ Հայաստանի, Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի և Հայկական Վիրտուալ Հարթակի փորձի փոխանակման ներկայացումներ:

 

«Կազա»-ն ակտիվորեն աշխատում է Էլ-ուսուցման զարգացման ուղղությամբ՝ խթանելով սոցիալական, մշակութային և թվային անջրպետը Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև: KASA-ն մշակել է էլ-ուսուցման հարթակ՝ քաջալերելու մարդկանց առցանց դասընթացներին մասնակցելու համար և ստանալու գիտելիքներ Հայաստանում գործազրկության վերացման նպատակով: