Գերմանական կոմիքսների նոր մշակույթը

2014-11-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Շաբաթ օրը Թումո է գալիս «Կոմիքսներ, Մանգա & Co». «Գերմանական կոմիքսների նոր մշակույթը» շրջիկ ցուցահանդեսը, որը նախագծել են Գյոթեի համալսարանը և համադրող ու կոմիկ էքսպերտ Մաթիաս Շնայդերը: Նաև կցուցադրվեն Մարկուս 'mawil' Ուիթզելի 15 Թումո անդամների հետ անցկացվող չորսօրյա դասընթացի արդյունքները:

 

Ցուցահանդեսը ներկայացնում է գերմանացի կոմիկ արվեստագետների երկու սերունդ՝ ավանգարդը, որը հարթեց գերմանական կոմիքսների անկախ մշակույթի առաջացման ճանապարհը, և բերեց երիտասարդ կոմիկ նկարազարդողների սերունդ, որոնց աշխատանքները ընդգրկում են պատմողական նոր ասպեկտներ և էսթետիկա: Ցուցադրվելու են ինքնակենսագրական, սյուրռեալիստական, պատմական և ֆանտաստիկ պատմություններ, կոմիկ լրագրություն և գրական ադապտացիաներ ստեղծված համակարգչով, սքրեթչբորդով, մատիտով, թանաքով կամ ածխով:

 

Կոմիքսներ, Մանգա & Co.-ի 13 արվեստագետները բացահայտում են նոր հնարավորություններ կոմիքսների հարթակում: Նրանք հեռանում են ֆորմալ առանձնահատկություններից և բացում են կոմիքսները գրաֆիկական արվեստների, նկարչության և նկարազարդության ոլորտներում: