Թումոյի ժյուրին հայտարարեց մանկապատանեկան փառատոնի հաղթող ֆիլմերը

2014-11-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ Թումո պատանիներն, ովքեր մասնակցում են Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին որպես ժյուրիի անդամ, հայտարարեցին հաղթող ֆիլմերը փառատոնի փակման միջոցառմանը ընթացքում:

 

16 անիմացիոն ֆիլմերի դիտումից հետո Թումոյի ժյուրիի անդամները քննարկեցին ֆիլմերի որակը, բովանդակությունը և քվեարկեցին իրենց հավանած ֆիլմերի օգտին: «Sandguy» ֆիլմը (Էստոնիա) հաղթեց Լավագույն կարճ անիմացիոն ֆիլմ անվանակարգում, «Արքայազնն ու մոխրագույն գայլը» (Ռուսաստան)՝ հաղթեց Լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում, իսկ «The Apostle»-ը (Իսպանիա) պատանիների կողմից արժանացավ հատուկ մրցանակի: Ի հավելումն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությանը՝ Թումոյում ցուցադրվեցին նաև փառատոնի լավագույն 10 խաղարկային ֆիլմեր:

 

2011թ.-ից Ռոլան Բիկով հիմնադրամը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն Երևանում և շրջաններում: Փառատոնի հիմնական գաղափարն է խթանել ֆիլմարտադրությունը և հեռուստատեսային ծրագրերի զարգացումը Հայաստանում պատանիների շրջանում՝ ներգրավելով նրանց ստեղծարար գործընթացներում՝ հայկական կինեմատոգրաֆիայի ոլորտում: