Ծնողական շաբաթ Թումոյում

2014-11-14

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մյուս շաբաթ Թումոյում կրկին ծնողական օրեր են: Տարին երկու անգամ ծնողները մի ամբողջ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեն այցելելու Թումո և մասնակցելու դասընթացներին, ծանոթանալու Թումոյի վիրտուալ ուսումնական հարթակին և մեկ օր հաղորդակից դառնալու Թումոյի առօրյային:

 

Ծնողների շաբաթն օգնում է ծնողներին ավելի մոտիկից ծանոթանալու Թումոյի ուսումնական համակարգին, մոտեցումներին և կրթական մեթոդներին: Այս տարի արդեն երկրորդ անգամ նրանք հնարավորություն են ունենում հաճախել Թումո իրենց երեխաների հետ միասին:

 

Ծնողական օրերը տեղի կունենան նոյեմբերի 17-22-ը: Բոլոր հետաքրքրված ծնողները կարող են այցելել Թումո շաբաթվա ընթացքում: