Փաթեթավորման դիզայն դասընթաց

2014-11-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Դեկտեմբերի 15-ին գրաֆիկ դիզայներ Շողակ Կազանչյանը կսկսի մեկ շաբաթ տևողությամբ դասընթաց' նվիրված փաթեթավորման դիզայնին:

 

Մասնակիցները կսովորեն փաթեթավորման դիզայնի հիմունքները և կուսումնասիրեն արտադրանքի և դիզայնի կապը: Պատանիները նաև կծանոթանան արտադրանքի լոգոյի ստեղծմանը և կվերափոխեն առկա բրենդի լոգոն: Կազանչյանի ղեկավարությամբ Թումո պատանիները կստեղծեն փաթեթավորման նախատիպեր: Դասընթացի ավարտին մասնակիցները ավելի ճիշտ պատկերացում կունենան փաթեթավորման մասին և կվերաբրենդավորեն տեղական շոկոլադի ընկերությունը և կստեղծեն վերջինիս նախատիպ:

 

Շողակ Կազանչյանը Լոս Անջելեսում ստեղծագործող գրաֆիկ դիզայներ և ուսանող է: Նա ունի բակալավրի կոչում Փասադենայի Արվեստի քոլեջի արվեստի բաժնում: