Թումոյի՝ աղջիկների նոր խումբը ձայնագրեց իր առաջին երգը

2014-11-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Թումոյի երաժշտական ժամեր» նոր տեսաձայնային ֆորմատում այս անգամ ներկայանում է Թումոյում վերջերս կազմավորված «Դեցիբել» աղջիկների խումբը: Այս երաժշտական նախաձեռնությունը ի հայտ է բերում Թումո տաղանդների, ովքեր հնարավորություն են ունենում նաև շփվելու հրավիրված երաժիշտների հետ:

 

«Դեցիբել»-ի առաջին երգը՝ «Իսկ եթե...», երկրորդ հնարավորության մասին է: Երաժշտությունն ու բառերը գրել և կատարում են Թումո սաներ 17-ամյա Մարիամ Միրզոյանը և 16-ամյա Լիլիթ Հովակիմյանը: Մարիամ ու Լիլիթը երգը մշակել են երգահան և երաժիշտ Արամ Րիանի աջակցությամբ, ով ղեկավարում է «աղջիկների խումբ» նախագիծը: Նախագծը միտում ունի է քաջալերել Թումոյում սովորող աղջիներին՝ ստեղծելու և մշակելու օրիգինալ երաժշտական կատարումներ տարբեր ժանրերում՝ փոփ, փոփ-ռոք, RnB և ժամանակակից ջազ:

 

«Թումոյի երաժշտական ժամեր» տեսաձայնային ձևաչափը ներկայացնում է Թումոյի նախկին և ներկա անդամների կողմից արված երաժշտական կատարումները տեղացի և արտասահմանցի երաժիշտների և Թումոյի անձնակազմի հետ համագործակցությամբ՝ հնարավորություն ընձեռելով պատանիներին ձեռք բերել գիտելիքներ տեսաձայնային արտադրության ոլորտում: «Թումոյի երաժշտական ժամեր» նախագծի մեկնարկը եղավ Թումոյի շրջանավարտներից կազմավորված՝ <<Ենթամնա>> խմբի նոր երգը՝ «Լույսի ներքո»: