2015-02-04
Փետրվարի 21-ին Թումոն կմասնակցի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի «Innovate Armenia» միջոցառմանը Լոս Անջելեսում:
Մի ամբողջ օր տևող միջոցառումը տեղի կունենա համալսարանի մասնաշենքում: Հայաստանում փոփոխություններ իրականացնող մի շարք մտածողներ ու ստեղծարար մարդիկ կներկայացնեն լավագույն ինովացիոն մտքեր, երաժշտություն և գործունեություն: Դեպի Հայք, Impact Hub, PicsArt և շատ այլ կազմակերպությունների, Հայաստանի և սփյուռքի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ իրենց տաղավարներից մասնակիցներին հնարավորություն կընձեռեն հանդիպել և զրուցել ստեղծարար մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում փոփոխություններ գրանցելով:
Օրվա ընթացքում Թումոյի խորհրդի անդամներ Ալեքս Սերոբյանը, Րաֆֆի Գրիգորյանը և Վահե Բերբերյանը մյուս խոսնակների հետ միասին քննարկումներ կանցկացնեն տեխնոլոգիական նորարարությունների, հաղորդակցության, ճարտարագիտության և արվեստի մասին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի առաջատար գիտնականների հետ:
Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ: