Թումոն նաև Դիլիջանում է

2013-01-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հունվարի 26-ին Թումոն պաշտոնապես բացեց իր դռները Դիլիջանի պատանիների համար Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ: Թումո Դիլիջանը կգործի տեղի գրադարանի շենքում՝ Գիտելիքի զարգացման կենտրոնում, որը նոր է վերակառուցվել Կենտրոնական բանկի կողմից: Հունվարի 29-ին այն բացեց իր դռները. բոլոր հետաքրքրված 12-16 տարեկան պատանիները կարող են այլցելել կենտրոն և գրանցվել՝ անվճար կրթական այդ ծրագրին մասնակցելու համար: Բարի գալուստ ընդարձակվող Թումո համայնք:

 

Թումո Դիլիջանը հագեցած է 29 համակարգչային աշխատասեղաններով և կարող է օրական սպասարկել 90 ուսանողի՝ նրանց տրամադրելով ուսումնական յուրահատուկ փորձառություն նոր տեխնոլոգիաների միջոցով: Կենտրոնում անցկացվող ամեն ինչ կկազմակերպվի երևանյան Թումոյի նմանությամբ. ուսանողները կսովորեն 4 ուսումնական ոլորտներ (անիմացիա, թվային մեդիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում), կմասնակցեն գործնական աշխատարանների արհեստավարժ մասնագետների ղեկավարությամբ: Մարտի սկզբին Թումո Դիլիջանը կմեկնարկի իր ռոբոտիքս դասընթացները և թվային երաժշտության աշխատարանները:

«Մենք շատ ուրախ ենք, որ սկսում ենք մեր ծրագիրը նաև Դիլիջանում: Հուսով ենք, որ այս յուրատեսակ ուսումնական միջավայրը հիմա հասանելի կլինի ոչ միայն երևանցի պատանիներին, այլ նաև դիլիջանցիների համար: Թումո Դիլիջանը մեկ այլ քայլ էր, որ կատարվեց մեր երազանքը իրականացնելու ճանապարհին, որն է՝ կրթել հայ սերունդներին, որ մրցունակ են և քայլում են գլոբալ զարմացմանը զուգընթաց». -ասաց Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը: