Սովորենք ՆԱՍԱ-ից Skype-ի միջոցով

2013-02-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Փետրվարի 1-ին NASA JPL-ի մեխանիկական ինժեներ Արմեն Թուրյանը դասախոսություն կարդաց Թումոյի բազմաթիվ ուսանողների համար Մարսի գիտական լաբորատորիայի առաքելության ներքին աշխատանքների և Curiosity rover-ի՝ դեպի Մարս երկար ճամփորդության մասին, որ սկսվել էր 2012 թ. ամռանը:

 

Թուրյանը խոսում էր Լոս Անջելեսից Skype-ի միջոցով՝ պատասխանելով ոչ միայն Curiosity-ում ունեցած իր փորձառության մասին տրվող հարցերին, այլ նաև Թումո ճամբարում աշխատարան ղեկավարելու հրավեր ստացավ:


Curiosity-ն Մարսը հետազոտող նորագույն խումբ է, որ մտնում է ՆԱՍԱ-ի կազմի մեջ, զինված է գիտական սարքավորումներով՝ ունակ հետազոտելու Երկիր մոլորակից միլիոնավոր մղոն հեռու գտնվող այլ մոլորակներ: