«Բամբիռ» խմբի վոկալիստը ղեկավարում է «Ձայն և պատկեր» աշխատարանը

2013-02-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Արիկ Գրիգորյանը, ով հայկական ֆոլկ-ռոք «Բամբիռ» խմբում վոկալիստ է և ֆլեյտահար, կղեկավարի «Ձայն և հնչյուն» աշխատարանը հատուկ ընտրված Թումո ուսանողների համար, որտեղ կսովորեն թվային երաժշտության, տեսողական պատկերների կապը, ինչպես նաև ավանգարդ ավանդույթը: Աշխատարանում կներառվեն մի քանի հյուր կատարողներ և փոքր դասախոսություններ այլ երաժիշտների կողմից՝ կենտրոնանալով երաժշտության հիմունքների քննմանը (տոնայնություն, ռիթմ, կառուցվածք), ինչպես նաև գործնական հետազոտություն՝ նվիրված տեսողական նյութի և դրան համապատասխան երաժշտության համադրմանը: