Ռոբոտիքսը նշում է իր մեկամյակը

2013-02-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Թումոյի առաջին Լեգո Ռոբոտիքս աշխատարանից մեկ տարի անց Թումոյի հարյուրավոր ուսանողներ արդեն անցել են այդ ծրագրի միջով և գիտակ են ինքնավար ռոբոտների ծրագրավորման հիմունքներին:  Ավելի առաջադեմ ուսանողները օգտագործել են  Lab View հարթակը՝ ռոբոտներին ծրագրավորելով այնպես, որ դրանք ավելի բարդ խնդիրենր լուծեն:

Սովորաբար ղեկավարվելով տեղի մասնագետների կողմից՝ այս աշխատարանը երբեմն հրավիրել է նաև Lego Mindstorms-ի փորձագետների Իսպանիայից և Իտալիայից, ովքեր վարել են երկշաբաթյա ինտենսիվ դասեր ուսանողների համար: