Շախմատային երկխոսություն Թումոյում

2013-03-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
Մարտի 10-ին 40 պատանի շախմատասերներ Թումոյում առիթ ունեցան մրցել հայ շախմատի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, ինչպես նաև միջազային վարպետ և շախմատի մարզիչ Աշոտ Նադանյանի հետ: Հայաստանի Կոնվերս բանկի հետ համատեղ՝ «Շախմատային երկխոսությունը» բաց էր Թումոյի բոլոր անդամների համար, ինչպես նաև Գյումրիի շախմատային դպրոցի սաների և բոլոր պատանի շախմատասերների համար, որոնցից ամեներիտասարդը ընդամենը 6 տարեկան էր: Անգամ Թումոյի դիլիջանցի պատանիները կարող էին մասնակցել այդ մրցաշարին համացանցի միջոցով՝ խաղալով Երևանի իրենց տարեկիցների և մրցելով վարպետների հետ:

Chess LArge