Պատանիներն ուսումնասիրում են Adobe-ի վեբ գործիքները

2013-03-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սկսած մարտի 21-ից՝ Adobe-ի հայաստանյան օգտատերերի խումբը աշխատարան անցկացրեց՝ նվիրված Adobe-ի հետևյալ վեբ գործիքներին՝ Adobe Muse, Adobe Edge Animate և Photoshop: Հատուկ ընտրված ուսանողներն ուսումնասիրեցին Adobe-ի գործիքներն ու կիրառեցին դրանք՝ ստեղծելով հայկական վիրտուալ թանգարանը՝ «Նաիրի» կայքը:

 

Photoshop 3D գործադիրի շնորհիվ պատանիների թիմը ստեղծեց հայ հնագիտական առարկաներ պատկերող եռաչափ տեսանյութեր: Ողջ կայքը ներկայացնում է Հայաստանի պատմությունը լուսանկարներով, տեսանյութերով և անիմացիայի միջոցով: