2013-03-26
Թումոյի մի շարք ուսանողներ մասնակցում են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» մրցույթին: Հինգ շաբաթների ընթացքում ուսանողները մշակում և իրականացնում էին իրենց գաղափարները Թալին Ջիվանյանի և Արամ Գյումիշյանի օգնությամբ:
Վերջնական փուլում ամեն մեկը ստեղծեց Երևանի զբոսաշրջային տարբերանշանը՝ իր պատկերացմամբ, գաղափարախոսությամբ և խորագրով:
Հանրային քվերակությունն արդեն մեկնարկել է և կտևի մինչև մայիսի 5-ը:
Նայի՛ր մրցույթի մասնակիցների աշխատանքները www.iyerevan.am/en/contests/votings/ հասցեով և քվեարկի՛ր քո հավանած դիզայնի օգտին։