Ծրագրավորման աշխատարան՝ նվիրված տեսախաղերին

2013-04-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Vahe large image

 

Ապրիլի 1-ին մեկնարկած նոր աշխատարանը սովորեցնում է համակարգչային ծրագրավորման հիմունքներն ու դրանց կիրառումը խաղերի ստեղծման մեջ: Կոդավորման հիմքին ծանոթանալուց հետ մասնակիցները կբաժանվեն թիմերի և արագ կնախագծեն, կմշակեն փոքր խաղեր, որոնք կխաղան և կփորձարկեն իրենց հասակակիցները:

 

Աշխատարանը, որ վերնագրված է «Խաղային հաքեր», ունի երկակի նպատակ, որն է՝ օգտագործելով խաղից ստացված հաճույքը՝ սովորեցնել ծրագրավորում, և այդ ընթացքում օգնել ապագա խաղ ստեղծողներին՝ բացահայտելու իրենց տարերքը խաղերի նախագծման ոլորտում:
 
«Խաղային հաքեր» աշխատարանը ղեկավարվում է Վահե Թորոզյանը, ով փորձառու մասնագետ է և Թումոյում առաջնորդում է խաղերի մշակման նախաձեռնությունը: Վահեն նախկինում եղել է միջազային Digital Chocolate խաղ մշակող ընկերության հայաստանյան մասնաճյուղի CEO-ն և Silicon Valley համայնքի վետերան Կալիֆորնիայի հայտնի Y Comibinator incubator-ում:.