Մեկնարկեց թվային արվեստի աշխատարանը

2013-04-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թումոյում մեկնարկեց նոր աշխատարան, որի ընթացքում պատանիները ուսումնասիրելու են թվային արվեստի տարբեր դրսևորումները՝ Քամի Աբրահամյանի մատուցմամբ:

 

Մասնակիցները հնարավորություն կունենանկիրառելու թվային մեդիայի հետևյալ միջոցները ՝ ընդհատվող շարժում, թվային կոլաժ, շարժանկարում, gif ստեղծում, ձայնային կոլաժ: Ճկուն և դինամիկ ուսումնական միջավայրում նրանց առիթ կտրվի կենտրոնանալ կա՛մ մեկ գործիքի վրա, կա՛մ ուսումնասիրել բոլոր գործքիները:

 

Աշխատելով անհատապես կամ փոքր խմբերով՝ մասնակիցները կստեղծեն վերջնական միասնական նախագիծ հետևյալ թեմաներով՝ հիշողություն, պատմություն, ժամանակ, ընկալում, երազներ: Աշխատարանի արդյունքում կստեղծվեն մուլտիմեդիա թվային արվեստի նմուշներ, որենք կցուցադրվեն  ցուցահանդեսի ժամանակ։

 

Քամի Աբրահամյանը թվային արվեստագետ է, ով աշխատում է կինոյի, լուսանկարչության և նմանատիպ ոլորտներում: Նա Հայաստանում շատ ժամանակ է անցկացնում, եթե չի ճամփորդում կամ սովորում: Ներկայումս Քամին սովորում է Շվեյցարիայում՝ հետազոտելով թվային մեդիայի կիրառությունը արտահայտչական արտ թերապիայի և կրթության մեջ: