Աշխատարան՝ նվիրված After Effects-ի հիմունքներին

2013-04-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  img 02

 

Երեքշաբաթյա կուրսի ընթացքում այս նոր աշխատարանի մասնակիցները կսովորեն Adobe After Effects ծրագրի սկզբունքները, գործիքներն ու աշխատանքային մեթոդները, որ կարողանան ստեղծել իրենց կարճ տեսանյութը: Համադրելով ծրագրային առանձնահատկությունները՝ մասնակիցները կուսումնասիրեն վերջինիս լայն հնարավորությունները և կփորձարկեն շարժվող գրաֆիկան ու տեսանյութի կատարելագործման եղանակները:
 
Աշխատարանը կանցկացնի եռաչափի մասնագետ և մուլտիմեդիա դիզայներ Լորիս Մովսիսյանը, ով սովորել է անիմացիա և դիզայն Ռոտերդամի Գրաֆիկայի ուսումնարանում: Նախորդ մի քանի տարիների ընթացքում նա աշխատել է Նիդերլանդների՝ NuFormer ընկերությունում, որը աշխարհի առաջատարն է շենքերի և քաղաքային կառույցների վրա եռաչափ արտապատկերման ոլորտում: Նա վերջերս է միացել Թումոյին, ուր կիսում է իր հտմություններն ու փորձը տեղի երիտասարդության հետ: