Պատանիները ստեղծեցին առարկաներ, որոնք պատմում են

2013-07-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անցյալ շաբաթ Թումոյում ցուցադրվեցին պատանիների աշխատանքները, որոնք իրականացվել էին ժամանակակից դիզայնի և տեսողական հաղորդակցման վերաբերյալ երեք հատուկ դասընթացների արդյունքում և ամփոփվել մեկ ցուցահանդեսում։ 

 

Դասընթացները վարում էին ոլորտի մասնագետները՝ Լոս-Անջելեսից ժամանած դիզայներ Նարինե Միրզաեյանը, փորձառու իրային լուսանկարիչ Հակոբ Խոդավերդյանը և պատմաբաններ Վահե Թաշճյանի, Էլկե Հարթմենի և արվեստագետ Սիլվինա Տեր Մկրտիչյանի՝ «հուշամատյան» վեբ նախագծի հիմնադիրներ։

 

exploratory-1

 

Ավելի քան 60 պատանի մեկ ամսվա ընթացքում, կիրառելով բազմամեդիա հնարավորություններ, ստեղծեցին առարկաների վերաբերյալ վիզուալ պատմություններ։ Յուրօրինակ դիզայնով եռաչափ մոդելներ, իրային լուսանկարներ և Օսմանյան կայսրության հայերի մասին պատմող  հիշողության

պարագաներ՝ այս ամենը յուրատեսակ մատուցմամբ ներկայացվեց հանրությանը։

 

exploratory-3

 

«Ես հավատում եմ, որ առակաների և տեսանյութի միջոցով պատմություններ պատմելը ավելի մատչելի և հասկանալի է մարդկանց համար»,- ասաց Մարիամ Սուքիասյանը, ով «հուշամատյան» նախագծի մասնակիցներից է։ Նա ներկայացրել էր հայկական ընտանիքին պատկանող հիշողության իր և բազմամեդիա գործիքների միջոցով վերակագտել և պատկերել էր Օսմանյան կայսրության հայերի կենցաղը։