Ստենոպ լուսանկարչությունից դեպի եռաչափ մոդելավորում

2013-07-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Իսպանացի  արվեստագետ Նաչո Մարտիի դասընթացի մասնակիցները, երեքշաբթի օրը զբաղված էին փայտե շրջանակներ պատրաստելով՝ նրանց վրա ամրացնելով կտոր, իսկ շրջանակի մեջտեղի հատվածում բացելով մի անցք:

 

Առաջին հայացքից փայտի մշակման դաս հիշեցնող այս տեսարանը, իրականում, լուսանկարչական հիմունքները զարգացնող վարժանք էր:

 

Ասեղի հաստությամբ անցքերով հերմետիկ տուփերը, որոնց միջով ներս է թափանցում լույսը՝ արտացոլելով տուփից դուրս գտնվող տեսարանը: Թվային տեսախցիկը տեղադրվում է տուփի ներսում՝ պատկեր ստանալու համար:

 

Այս հնագույն լուսանկարչական մեթոդի օգնությամբ ( ընդունված անվանումը՝ pinhole կամ camera obscura) պատանիները կլուսանկարեն Թումոյի և Երևանի շրջակայքը՝ համադրելով պատանիների կողմից նախագծված եռաչափ պատկերները Rhinoceros ծրագրով:

 

Այս յուրահատուկ մոտեցումը միտում ունի ծանոթացնելու պատանիներին պատկերների մոդելավորման հիմունքներին՝ բացահայտելով եռաչափ դիզայնի և ավանդական լուսանկարչության միջև կապը: Դասընթացը նաև նպատակ ունի ներգրավել պատանիներին նախագծման յուրաքանչյուր փուլում՝ գաղափարից մինչև նախագծում և իրականացում:

 

Pinhole big2

 

Դասընթացի ղեկավար մասին

 

Նաչո Մարտին իսպանացի դիզայներ է, ով աշխատում է Լոնդոնում՝ ստեղծելով ժամանակակից ինտերիեր և ցուցահանդեսներ:  Նա 8 տարի դասավանդել է Բարսելոնայի  Elisava դիզայնի դպրոցում: Նա նաև ստացել է մագիստրոսի կոչում Լոնդոնի ճարտարագիտական համալսարանում:

 

Նաչոն այժմ աշխատում է Լոնդոնում տարբեր նախագծերի վրա, ինչպես նաև դասավանդում է Լոնդոնի ճարտարագիտական համալսարանում և KLC դիզայնի դպրոցում: Կարդալ ավելին>>