Հաջողակ անիմացիա ստեղծելու հիմքերը

2013-07-31

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հիմնային պատկերացում ավանդական անիմացիոն տեխնիկայի վերաբերյալ և դրա իրագործման համար հմտությունների զարգացում․ ահա այս թեմաները դարձան Թումոյում կազմակերպված հատուկ

դասընթացի հիմքը։ Դասընթացը վարում է ֆրանսիացի անիմատոր Ատամ Ռաշոն, ով Անգուլեմի հայտնի անիմացիոն դպրոցի շրջանավարտն է։ Օգտագործելով մատիտ և թուղթ՝ դասընթացի մասնակիցները նկարում են անիմացիայի յուրաքանչյուր կադր և զարգացնում ձեռքով նկարելու հիմնական տեխնիկան։ Ավարտուն նկարներն այնուհետև թվայնացվում և փոխանցվում են համակարգիչ՝ օգտագործելով  Dragonframe հավելվածը։ Շեշտադրելով ավանդական անիմացիայի հիմունքները՝ դասընթացը նպատակ ունի հիմքեր ստեղծելու թվային անիմացիայի ոլորտում առավել առաջադեմ տեխնիկաներին ապագայում տիրապետելու համար։

 

Անիմացիայի դպրոցի մասին

 

Անիմացիայի դպրոցը հիմնադրվել է 1999 թ․-ին Անգուլեմում և հանդիսանում է մասնագիտական ամենաբարձր որակ ունեցող դպրոցներից մեկը Ֆրանսիայում։ Յուրաքանչյուր տարի հարյուրավոր ուսանողներ ընդունվում են այդ դպրոցը, բայց միայն մի քանի տասնյակը կարողանում է դիմակայել երեկ տարվա խիտ ծրագրին, որի ավարտին ստեղծվում են յուրահատուկ ֆիլմեր։ Կարդալ ավելին>>