Լույս ու ստվերի բացահայտումը հայտնի լուսանկարչի հետ

2013-08-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս շաբաթ մեկնարկած Ջորդի Ադրիայի «Դիմային լուսանկարչություն» դասընթացի ընթացքում Թումո սաները փորձարկում էին լույսի տարբեր ձևերը լուսանկարներում՝ շրջելով Թումոյի բացօթյա տարածքում։

 

Ծանոթանալով տարբեր աղբյուրներից ստացվող լույսի մասին պատկերացումներին՝  մասնակիցները, զինվելով տեսախցիկներով, փորձում էին գործնականում կիրառել իրենց նոր ստացած գիտելիքները։ Անհատապես և խմբերով՝ մասնակիցները փորձարկում էին տեսախցիկը որակյալ նկարներ ստանալու համար։

 

TUMO Jordi

Լուսանկարը՝ Ջորդի Ադրիայի

 

Նկարներն այնուհետև փոխանցվեցին համակարգիչ՝ Ջորդիի ուղղորդմամբ անցնելով համապատասխան մշակում և հղկում՝ օգտագործելով Photoshop։

 

Ջորդի Ադրիայի մասին

 

Ջորդի Ադրիան բնակվում է Լոնդոնում՝ լուսանկարելով գովազդային արշավների և խմբագրությունների համար։ Նա սկսել է իր գործունեությունը որպես ֆոտոլրագրող իր հայրենի Իսպանիայում: 1996 թ. նա տեղափոխվում է Լոնդոն՝ իսպանական El País, El Mundo,  ABC, El Periódico թերթերին, ինչպես նաև Marie Claire Spain և Vogue Spain ամսագրերին թղթակցելու համար:

 

Ավարտելով Վեսթմինսթեր համալսարանի Կինոյի և հեռուստատեսային արտադրության բաժինը՝ Ջորդին իր գործունեությունը ծավալվում է նոր ուղղութամբ՝ գովազդային լուսանկարչության ոլորտում, որտեղ նա բացահայտում է նոր և լիովին տարբեր ուղիներ լույսի և լուսանկարչության ընկալման հարցում: Կարդալ ավելին >>