Ստեղծում ենք ինտերակտիվ միջավայր

2013-08-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Փոխազդեցության դիզայն» դասընթացի երկրորդ օրն է․ Սուզաննա Տեսկոնին Թումո պատանիների հետ միասին բացահայտում է Arduino տպասալերի ինտերակտիվ աշխարհը։

 

Աշխատելով խմբերով՝ պատանիները փորձարկում են տարբեր սխեմաներ, զգիչներ և համակցում են համակարգչային կոդեր՝ ազդելով Arduino տպասալերին միացած լուսադիոդների վրա։ Հասկանալով այս համակարգերի աշխատանքը՝ նրանք անցնում են մեկ այլ սարքի ուսումնասիրմանը։

 

Arduini big2

 

Օգտագործելով Arduino բաց հարթակը՝ մասնակիցները սովորում են կառավարել ֆիզիկական առարկաներ՝ օգտագործելով համակարգիչ, զգիչներ և մանրամշակիչներ, որոնք փոխազդեցության մեջ են այլ թվային հավելվածների հետ։

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կստեղծեն իրենց ուրույն ինտերակտիվ միջավայրը, որը միավորում է մի քանի առարկաներ և արձագանքում է շրջապատող երևույթներին՝ իրերին։

 

Սուզաննա Տեսկոնիի մասին

 

Սուզաննա Տեսկոնին Բարսելոնայում բնակվող նախագծող և ուսուցիչ է։

 

Ոգեշնչված երեխաների և տեխնոլոգիաների միջև կապի առկայությամբ՝ նա ուսումնասիրում է ցածր տեխնոլոգիաները և թվային արտադրությունը և նպատակ ունի ներգրավելու երեխաներին ստեղծել իրենց սեփական տեխնոլոգիաները։

 

Նա մշակել է մի շարք կրթական ծրագրեր և դասընթացներ երեխաների համար՝ տարբեր կենտրոնների և ինստիտուտների հետ համագործակցությամբ։ Ներկայումս Սուզաննան աշխատում է կրթության ոլորտում իր դոկոտորական աշխատանքի ուղղությամբ։