Հատուկ դասախոսություն Գեորգի Արևշատովի հետ

2013-10-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Տեսողական էֆեկտների մասնագետ Գեորգի Արևշատովը Թումո պատանիների և անձնակազմի համար ներկայացրեց տեսողական էֆեկտների ստեղծման աշխարհը:

 

Իր աշխատանքների օրինակների հիման վրա նա մասնակիցներին բացատրեց եռաչափ կերպարների ստեղծման և մշակման ամբողջական ընթացքը և այն խնդիրները, որոնք առաջանում են կերպարների բնական նյութականացման ժամանակ: Նա խոսեց իր փորձի, մասնագիտական աճի մասին և տվեց խորհուրդներ սկսնակ մասնագետներին:

 

Գեորգի Արևշատովը ծնվել և մեծացել է Թիֆլիսում: Նա աշխատել է այնպիսի ֆիլմերի կերպարների տեսողական էֆեկտների վրա ինչպիսիք են Երկաթե մարդ 3-ը, Հոբիթը, Անակնկալ ճանապարհորդությունը, Վրիժառուները, Թինթինի արկածները և Ավատարը:

 

Ստորև ներկայացված են Արևշատովի հետ հանդիպման ընթացքում ցուցադրված օրինակները: