2013-10-21
Այսօր տեղի ունեցավ Թումոյի հայտարարած մրցույթի հաղթողների մրցանակների հանձնումը:
Թումոն իր ֆեյսբուքյան էջի 20 հազար լայքի հասնելու կապակցությամբ միանգամից հայտարարել էր 3 մրցույթ:
Լավագույն ֆեյսբուքյան էջի կազմի ձևավորման մրցույթում հաղթող ճանաչվեց Գևորգ Մարտիրոսյանը իր օդապարիկ լամպերի նկարազարդմամբ: Այս մրցույթի մրցանակն էր Kindle Paperwhite ընթերցման սարքը:
Թումոյի էջի 20 հազար լայքի հասնելու ճիշտ ժամանակը կռահեցին Ալինա Ավագյանը և Արթուր Հարությունյանը, իսկ հնգանիշ թվի առաջին սքրինշոթը ուղարկեց Ալիկ Սաֆարյանը: Այս երկու մրցույթի երեք հաղթողները ստացան Թումո շապիկների հատուկ հավաքածու: