Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը հայտարարեց հաղթողներին

2013-11-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնն այսօր հայտարարեց 2013 թ. մրցանակաբաշխության հաղթողների անունները:

 

Անիմացիայի ժյուրիի կազմում հանդես եկող Թումոյի ուսանողները փակման արարողության ժամանակ ներկայացրեցին ընտրված աշխատանքները:

 

Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին արժանացավ «Անմահը» ֆիլմը (Ռուսաստան), իսկ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի մրցանակը հասավ «Փոքրիկ, չարաճճի ագռավը» ֆիլմին (Գերմանիա):

 

Սկսած 2001 թ. Ռոլան Բիկովի հիմնադրամը Երևանում ու մարզերում կազմակերպում է մանկապատանեկան կինոփառատոն: Այս տարի Թումոն համագործակցում էր հիմնադրամի հետ անիմացիոն ֆիլմերի անվանակարգի շրջանակներում և տասնմեկ Թումոցիներ դարձան պատանեկան ժուրիի անդամ:

 

Տասնչորս լիամետրաժ անիամցիոն ֆիլմերի դիտումից հետո, երիտասարդ ժյուրին քննարկեց յուրաքանչուր թեկնածու ֆիլմի արժանիքներն և քվեարկեց: Մեծահասակների ժյուրին, որը կազմված էր Ուկրաինայի, Վրաստանի ու Շվեյցարիայի անիմացիայի մասնագետներից, նույնպես ընտրեց տվյալ անվանակարգի իր հաղթողներին:

 

Ի հավելումն ցուցադրություններին, Թումոյում փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև հատուկ վարպետության դաս, անիմացիայի մասնագետ Գիա Կերեսելիձեի կողմից, ինչպես նաև ցուցադրվեցին ռեժիսոր Գարի Բարդինիի աշխատանքները: Կարդալ ավելին>>