Անիմացիայի թիմը անդամներ է հավաքագրում

2013-11-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կարճամետրաժ անիմացիայի վրա աշխատող Թումո պատանիների թիմը տեղադրել է հայտարարություն՝ թիմի անդամներ հավաքագրելու նպատակով:


Տաս պատանիներից կազմված խումբը մի քանի ամիս շարունակ աշխատում է երկչափ անիմացիայի վրա, որը մոտենում է իր տարեվերջյան վերջնաժամկետին: Այժմ նրանց անհրաժեշտ է վեց նկարիչ, ով կօգնի նկարել ու մշակել անիմացիայի կադրերը ֆիլմի վերջնական տարբերակը ստեղծելու համար:


 MG 1482
 

Անիմացիան պատմում է մի երիտասարդի մասին, ով փնտրում է անհատականություն: Նա շատ տարբեր մարդկանց  է բախվում, այդ թվում՝ ներշնչված արվեստագետի, խիստ գործունյա կնոջ,  ինքնամփոփ միայնակ մարդու և ծրագրավորողի: Այս հանդիպումներից ազդված՝ նա յուրաքանչյուրից մի գույն է ընկալում և հանրության առջև հայտնվում բազմերանգ գույների մեջ: