Գերմանական ֆիլմերը Թումոյում

2013-11-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն համագործակցելով Գերմանիայի Գյոթե ինստիտուտի հետ նոյեմբերի 11-15-ը անցկացնում է Գերմանական ֆիլմերի ցուցաշար պատանիների համար:

 

Ցուցաշարի ընթացքում թե՛ Թումո անդամները և թե՛ բոլոր հետաքրքրված երիտասարդները հնարավորություն ունեն դիտելու 5 ֆիլմ:Ցուցաշարի շրջանակներում այսօր Թումո այցելեց Հայաստանում Գյոթե ինստիուտի ներկայացուցիչ Ջուլիա Կրամերը, ով ներկայացրեց պատանեկան ֆիլմաշարի ծրագիրը:

 

Միջոցառումը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու գերմանական մշակույթին ֆիլմերի միջոցով: Ֆիլմերը կցուցադրվեն նոյեմբերի 11-15-ը ժամը 17:00-ին Թումոյում:

 

Մուտքն ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար: