Երևանի քարտեզը լուսանկարներով

2013-11-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյում մեկնարկեց լուսանկարչության նախագիծ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու փողոցային լուսանկարչության պատմությունը, դասական և ժամանակակից փողոցային լուսանկարիչների աշխատանքները և ստեղծելու իրենց լուսանկարների շարքը:

 

Երկու ամիսների ընթացքում մասնակիցները կլուսանկարեն իրենց ամենօրյա տեղափոխությունների հետագիծը, կմշակեն և կխմբագրեն լուսանկարները ինչպես նաև դասընթացի ընթացքում կստեղծվի կայք, որում տեղադրված լուսանկարները կկազմեն Երևանի քարտեզը՝ բոլոր մասնակիցների առօրյա հետագծերով և լուսանկարների մեջ դրանց արտհայտումը տեսնելու հնարավորությամբ: