Խրախուսելով ապագա ձեռներեցներին

2013-11-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մի ամբողջ օր տևողությամբ բիզնես ֆորումը Թումոյում միացրեց ավելի քան 200 երիտասարդ խոստումնալից գործարարների և մասնագետների: Թումոն համագործակցելով Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի հետ՝ ներկայացրեցին ելույթների շարք, որտեղ խոսանակները պատմեցին իրենց բիզնեսի զարգացման և այսօրվա դինամիկ շուկան գրավելու եղանակների մասին:

 

Տարբեր կազմակերպությունների ղեկավարներ կիսվեցին իրենց գիտելիքներով թիմ ստեղծելու, նորաստեղծ կազմակերպության ֆինանսավորման հայթհայթման, բրենդինգի և նորագույն տեխնոլոգիաների օգտագործման մասին: Խոսնակների շարքում էին X-TECH ընկերության հիմնադիր Արման Աթոյանը, Կոնվերս բանկի խորհրդի անդամ Րաֆֆի Գասարճյանը, Lime Tech ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը և Քրամբս-ի հիմնադիր Անի Հարությունյանը:

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև հատուկ սեսիաներ՝ ստեղծելու գործնական հարաբերություններ և ապագա նախաձեռնություններ ներկաների միջև:

 

Հիմնադրվելով 2005թ․՝ Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն ապահովում է աջակցություն այն ձեռներեցներին, ովքեր ունեն դրա կարիքը: Կենտրոնի ծառայությունները ընդգրկում են կոնսուլտացիա, ուղղորդում և տարածում: Կարդալ ավելին>>

 

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամը: