Թումո անդամներն ուսումնասիրում են Բլոգի հիմունքները

2014-01-14

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ Թումոյում մեկնարկեց  Բլոգինգ և նոր մեդիա դասընթացը, որը վարում է Գուգլի ծրագրավորողների խմբի անդամ Վարդան Պապիկյանը: 

 

Դասընթացը նախատեսված է բոլոր այն Թումո պատանիների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ բլոգային ոլորտին,  դրա օգտագործման սկզբունքներին  և հետագայում կարողանալ օգտագործել բլոգը որպես մարքեթինգային գործիք:Առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան բլոգերի տեսակներին, դրանց օգտագործման ոլորտներին և խոսեցին իրենց բլոգերի տարբերանշան ստեղծելու տարբերակների մասին:

 

Դասընթացը կտևի չորս շաբաթ, որի ընթացքում պատանիներից յուրաքանչյուրը կստեղծի իր բլոգը և կփորձի այն դարձնել  հետաքրքիր և բովանդակալից: