TED- Ed CLUB

2014-01-31

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հաճելի լուր Թումոյի պատանիների համար: Թումոն դարձել է առաջին կրթական համալիրը Հայաստանում, որը ներգրավվել է TED Ed CLUB ծրագրում: TED Ed CLUB-ը հայտնի TED կոնֆերանսի հիմնադրած նոր կրթական ծրագիրն է, որի նպատակն է խրախուսել երեխաների անալիտիկ, ստեղծարար, հետազոտական և նորարարական մտածելակերպի զարգացումը, հատուկ պատրաստված կրթական տեսանյութերի միջոցով:

 

Թեմաները շատ բազմազան են՝ սկսած դիզայնից և վերջացրած հոգեբանությունից: TED Ed ակումբները առաջարկում են հետաքրքիր ձևաչափ, որը աշակերտներին հնարավորություն կտա պարբերաբար հանդիպել քննարկելու, ուսումնասիրելու և ներկայացնելու իրենց հիանալի գաղափարները կարճ TED-ոճի ելույթների տեսքով: Այդ բացառիկ գաղափարներից լավագույնները կընդգրկվեն տարեկան TEDYouth կոնֆերանսներում, կամ TEDxYouth միջոցառումներում, որը հետագայում մեծ առավելություն կարող է հանդիսանալ երիտասարդների ընդունելության քննությունների, աշխատանքի ընդունման կամ այլ նմամանտիպ հանգամանքներում:

 

Նախագծին կարող են մասանակցել բոլոր Թումո անդամները, անգլերենի իմացությունը ցանկալի է: Նախագծին կարող եք դիմել այստեղ մինչև փետրվարի 7-ը,