2014-02-03
Այսօր Թումոյում հատուկ ցուցադրություն էր՝ «Ճապոնիա՝ սիրո և ատելության պատմություն» բրիտանացի վավերագրող Շոն Մըքելիսթերի հեղինակային ֆիլմը, ուր ապշեցուցիչ բացահայտումներ է անում ժամանակակից Ճապոնիայի վերաբերյալ։ Ցուցադրությանը ներկա գտնվեց ինքը հեղինակը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը։
Ցուցադրությանը հաջորդեցին ռեժիսորի մեկնաբանությունները ֆիլմի ստեղծման ընթացքի, դժվարությունների և ձեռքբերումների մասին:
Արդեն երրորդ օրն է Շոն Մըքելիստերը Թումոյում է և վարում է վարպետության դասեր «Երիտասարդ վավերագրողներ» աշխատարանի մասնակիցների համար, որի ընթացքում ծանոթացնում նրանց վավերագրական ֆիլմերի պատմության ստեղծման ընթացքին՝ կիսվելով իր հարուստ գիտելիքներն ու փորձը։
Երիտասարդ վավերագրողների աշխատարանը մրցույթի նպատակն է ստեղծել դրական փոփոխություն և մասնակիցները ներկայացնելու են իրենց հուզող գաղափարը որևէ դրական փոփոխության վերաբերյալ, որը իրենց համար կարևոր է և հետաքրքիր: